Միջազգային լարված իրավիճակի պատճառով ԵՄ-ն ձգտում է պաշտպանական համաձայնագիր կնքել Ավստրալիայի հետ, հաղորդում է Bild-ը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կիրակի Հռոմում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեին ասել է. «Մենք շատ ուրախ կլինենք զարգացնելու համար անվտանգության և պաշտպանության ոլորտում նման գործընկերությունը»։

Ավստրալիան ԵՄ ռազմավարական գործընկերն է, ընդգծել է ֆոն դեր Լայենը։ Ալբանեզեն ի պատասխան նշել է,որ իր երկիրը և ԵՄ-ն ընդհանուր արժեքներ ունեն, ընդգծելով, որ դա շատ կարևոր է այսօրվա անկայուն աշխարհում: