Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, հունվարի 7-ին, ժամը 23.00-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, Հանրապետության եւ Տպագրիչների փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 22-ամյա Գեւորգ Ա.-ին եւ 16-ամյա Կարեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Գեւորգ Ա.-ն Հանրապետության փողոցում  բացահայտ հափշտակել է 30-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 դրամ, 2 բջջային հեռախոս, բանկային քարտ, եւ Կարեն Գ.-ի հետ միասին դիմել են փախուստի:

Կարեն Գ.-ի մոտ հայտնաբերվել է 12 գրամ կանեփանման զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: