Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմադ Ալ-Բաշիրը և նրա թուրք գործընկեր Ալփարսլան Բայրաքթարը ստորագրել են համագործակցության համատեղ համաձայնագիր՝ էներգետիկ ոլորտում փոխգործակցության զարգացման և ընդլայնման նպատակով, հաղորդում է ՍԱՆԱ-ն։
«Մենք աշխատում ենք 400 կիլովոլտ լարման գծի միացման ընթացակարգերի ավարտի ուղղությամբ, որը կկապի Թուրքիան Սիրիայի հետ։ Ակնկալում ենք, որ Սիրիայի և Թուրքիայի միջև էլեկտրահաղորդակցությունը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Ալ-Բաշիրը։
Իր հերթին Բայրաքթարը հայտնել է, որ Սիրիան անցյալ տարվա դեկտեմբերից աշխատում է բոլոր ոլորտների վերականգնման ուղղությամբ՝ իր ջանքերը կենտրոնացնելով էներգետիկ ոլորտի վրա։
Նա նշել է, որ Սիրիան օրական կստանա 6 միլիոն խորանարդ մետր գազ, ինչպես նաև 1000 մեգավատ էլեկտրաէներգիա։