Ճանապարհային ոստիկանության կողմից արտաբյուջետային միջոցներով ձեռք բերված 5 նոր «Տոյոտա» մեքենաները կտրամադրվեն պետական պահպանության ծառայությանը: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում, քանի որ հարցը մտել է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգ:

Խոսքը գնում է 2011 թ. արտադրության «Տոյոտա-150 4,0 GAS» մեքենաների մասին, որոնց հաշվեկշռային արժեքը 19 մլն դրամ է (մոտ 50 հազ. դոլար):