2024թ. Հայաստանի հարցապնդմամբ ԱՊՀ երկրներում որոնվել է ավելի քան 1 200 մարդ։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ «Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների «Մարդկանց միջպետական հետախուզման մասին» 2010թ. դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ։
Համեմատության համար՝ 2023թ. հետախուզվողների թիվը կազմել է 867 մարդ, իսկ 2022թ.՝ ավելի քան 1 400։ Միաժամանակ հայկական կողմը 2022-2024թթ. ի պատասխան ԱՊՀ-ից իրենց գործընկերներին է փոխանցել ավելի քան 700 հետախուզվող։
«Առաջիկայում Համագործակցության երկրների համապատասխան կառույցների միջեւ տվյալների փոխանակումն ավելի կարագանա, ինչը տեղի կունենա էլեկտրոնային ձեւաչափի անցնելու շնորհիվ»,- ավելացրել է Ղազարյանը։




























