Չինական «Չանչժեն-4B» (Մեծ արշավ-4B) կրիչ հրթիռը հինգշաբթի հաջողությամբ ուղեծիր է ուղարկել «Շիցզյան-26» (Shijian 26) Երկրի հեռահար զննման արբանյակը, հաղորդել է «Սինհուան»։
Թեթեւ երկաստիճան հրթիռը, որն ի վիճակի է արեւի համաժամանակյա ուղեծիր դուրս բերել 1,3 տոննա բեռնվածություն, արձակվել է Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ցզյուցյան արբանյակային արձակման կենտրոնից Պեկինի ժամանակով ժամը 12:12-ին: Կրիչից բաժանվելուց հետո արբանյակը մտել է նշանակված ուղեծիր։
Սարքը հիմնականում օգտագործվելու է շրջակա միջավայրի պահպանության եւ այլ ոլորտներում՝ տեղեկատվական ծառայություներ մատուցելով ազգային տնտեսական զարգացման աջակցման նպատակով։





























