Երեւանում, հունվարի 9-ին, ժամը 23.45-ին, Մաշտոցի պողոտայի եւ Արգիշտիի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























