ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել լրատվամիջոցներին սպասել բանակցությունները շարունակելու վերաբերյալ պատասխանին հունիսի 2-ին, այլ ոչ թե դնել բանակցությունների խափանման հիպոթետիկ հնարավորության հարցը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Նման հարցն այժմ անտեղի եմ համարում, մենք պետք է սպասենք ուկրաինական կողմի պատասխանին եւ հետո ընդունենք մեր դիրքորոշումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է անել Ռուսաստանը, եթե Ուկրաինան խափանի բանակցությունները հունիսի 2-ին։