Ճապոնիան որոշել է մասամբ վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է կառավարությունը։
«Մենք որոշել ենք վերացնել չորս [բանկերի] դեմ պատժամիջոցները՝ միջազգային հանրության հետ միասին աջակցելու Սիրիայի դրական ջանքերին [խաղաղության և կայունության ուղղությամբ] և սիրիացի ժողովրդի կենսապայմանների բարելավմանը նպաստելու համար», - մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կաբինետի քարտուղար Յոշիմասա Հայաշին։
Ինչպես նշված է Ճապոնիայի կառավարության ծանուցման մեջ, պատժամիջոցները վերացվում են Սիրիայի արդյունաբերական բանկի, ժողովրդական վարկային բանկի, խնայողական բանկի և գյուղատնտեսական կոոպերատիվ բանկի դեմ։
Հայաշիի խոսքով՝ Ճապոնիան կհամակարգի իր գործողությունները G7-ի մյուս անդամների հետ Սիրիայի վերաբերյալ՝ «այն տեսանկյունից, թե ինչը կլինի առավել արդյունավետ երկրում խաղաղության և կայունության հասնելու համար»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախկինում տրամադրել է ընդհանուր լիցենզիա, որը պաշտոնապես թույլատրում է նախկինում արգելված գործողություններ իրականացնել Սիրիայի հետ կապված։ Այսպիսով, պատժամիջոցներից հանվել են Syrian Air ավիաընկերությունը, Sytrol նավթային ընկերությունը, Սիրիայի կենտրոնական բանկը, մի քանի նավթագազային ընկերություններ և այլ կազմակերպություններ։
Ավելի ուշ Եվրամիությունը հայտարարեց նաև Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցների չեղարկման, ինչպես նաև արաբական երկրի 24 կառույցների սև ցուցակներից բացառման մասին։





























