Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի իշխանություններին կոչ է արել կանխել Հյուսիսային Կորեայի զորքերի ներկայությունը «եվրոպական տարածքում»՝ սպառնալով հակառակ դեպքում ընդլայնել ՆԱՏՕ-ի գործողությունները Ասիայում։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում ես դեմ եմ եղել Ասիայում ՆԱՏՕ-ի որևէ դերակատարմանը, քանի որ ինձ համար N-ը (լատիներեն հապավումով) Հյուսիսատլանտյան է։ Բայց այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայի հողի վրա Ռուսաստանի հետ համատեղ գործող Հյուսիսային Կորեայի առումով, մեծ հարց է մեզ բոլորիս համար։ Եվ եթե Չինաստանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն ներգրավվի Հարավարևելյան Ասիայում կամ Ասիայում, չպետք է թույլ տա, որ ԿԺԴՀ-ն ներգրավվի Եվրոպայի հողի վրա», -հայտարարել է Մակրոնը Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում։





























