Թուրքիայում սկանդալային «Էրգենեկոն-2» գործով հերթական դատավարության ժամանակ դատարանը կալանման որոշում է կայացրել պաշտոնաթող գեներալ Հուրշիթ Թոլոնի նկատմամբ:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  «Էրգենեկոն-2»-ի գործով  հերթական դատական նիստի ժամանակ դատախազ Մեհմեդ Փեքգյուզելը նշել է, թե նոր հայտնաբերված փաստերը ուժեղացրել են կասկածները Հուրշիթ Թոլոնի նկատմամբ եւ պահանջել կալանավորել նրան։  Դատարանը բավարարել է դատախազի պահանջը եւ կալանման որոշում կայացրել պաշտոնաթող գեներալի նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: