Իսպանիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համայնքի նախագահ Իսաբել Դիաս Այուսոյի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Մադրիդի ինքնավար համայնքի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նախանշելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները:

Հատկապես կարևորվել է Մադրիդի հաջողված փորձն օդի որակի բարելավման ոլորտում և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Երևանի համար նույնպես ուսումնասիրել ու կիրառել այդ  արդյունավետ լուծումները: