Այս տարվա առաջին 4 ամիսներին Հանրապետությունում գրանցվել է ավելի քան 14 հազար հանցագործություն, որից 1751–ը՝ ծանր, 1016–ը՝ առանձնապես ծանր։
Նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում տեղի է ունեցել 11 հազար հանցագործություն, ստացվում է՝ մեկ ամսում մեր երկրում 3000 հանցագործություն է գրանցվում։
Ըստ պաշտոնական տեղեկատվության հունվար–ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 27 սպանություն, 21 սպանության փորձ, սեքսուալ բնույթի բռնի գործողության 28 դեպք։
Այս տարվա չորս ամիսներին ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 638 դեպք է գրանցվել, որից 54–ը՝ մահվան ելքով։
Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երեւանում՝ 7007 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորում 210 դեպք։





























