Կանադան Ուկրաինային տրամադրում է ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի (մոտ 25,5 միլիոն դոլար) ռազմական օգնություն։ Դրա մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Կանադայի պաշտպանության նախարար Դեյվիդ Ջ. ՄըքԳինթին մասնակցել է «Ռամշտեյն»-ի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի 28-րդ հանդիպմանը։

Այնտեղ նա հայտարարել է, որ Կանադան Ուկրաինային 35 միլիոն կանադական դոլարի ռազմական օգնություն է տրամադրում։

Նա նշել է, որ Coyote և Bison զրահափոխադրիչների, ինչպես նաև կանադական ընկերությունների առաջարկած նոր սարքավորումների և զինամթերքի վրա 30 միլիոն կանադական դոլար կծախսվի։

Դա լրացում է 64 Coyote զրահատեխնիկայի նախորդ մատակարարմանը, որն Ուկրաինա էր ժամանել 2024 թվականի դեկտեմբերին։

Մնացած 5 միլիոն կանադական դոլարը կուղղվի Կանադայի պաշտպանական արդյունաբերության ձեռք բերած էլեկտրոնային պայքարի լրակազմերին։