Ամերիկացի գործարար և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի հայրը՝ Էրոլը, հայտարարել է, որ որդու վեճը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սխալ էր։ Նման տեսակետ էր նա հայտնել է Channel Five-ին տված հարցազրույցում։

79-ամյա Էրոլ Մասկը ենթադրել է, որ իր որդու և Թրամփի միջև ընդհարումը պայմանավորված է եղել վերջին հինգ ամիսների ընթացքում նրանց կրած երկարատև, ինտենսիվ սթրեսով և աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ «Նրանք ստիպված էին ազատվել ընդդիմությունից, փորձել երկիրը վերադարձնել բնականոն հունին, զբաղվել սովորական գործերով (…): Նրանք շատ հոգնած են և իստ լարված», -շեշտել է նա։

Միևնույն ժամանակ, Մասկ ավագն այս հակամարտությունում հաղթողի վերաբերյալ որևէ պատրանք չունի։ Նրա կարծիքով՝ Թրամփը Միացյալ Նահանգների ընտրված նախագահն է, ուստի նա ճիշտ է, իսկ Իլոնը՝ սխալ։ Սակայն, ըստ նրա, այդ վեճն այնքան լուրջ չէ, որքան թվում է, և կարող է ավարտվել թեկուզ «վաղը»։