Ռուսաստանյան РИА Новости գործակալությունը վերլուծել է 2024 թվականին տնտեսության ամենամեծ անվանական ծավալով 25 երկրներում ապրանքների և ծառայությունների արտահանման արժեքի և ՀՆԱ-ի հարաբերակցության վերաբերյալ տվյալները։ Այս պետությունների մոտ արտերկիր մատակարարումներից միջին կախվածությունը կազմում է 40,7%։

Անցած տարվա արդյունքներով արտահանումից Ռուսաստանի կախվածությունը երկու անգամ պակաս է եղել համաշխարհային միջինից՝ ընդամենը 21,9%։

ՀՆԱ-ի մեջ արտահանումը մոտավորապես նույն մասնաբաժինն է զբաղեցնում Հնդկաստանի (21%) և Չինաստանի (21,1%) տնտեսություններում, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները, ինչպես նաև Ինդոնեզիայի (22,2%), Ավստրալիայի (23,7%) և Ճապոնիայի (22,8%) մոտ, որոնք զբաղեցնում են յոթերորդից իններորդ տեղերը։

Ինչպես նշում է РИА Новости-ն, արտահանումից ամենից քիչը կախված է ԱՄՆ-ն․ այնտեղ ապրանքների և ծառայությունների մատակարարումներն արտերկիր կազմում են տնտեսության ընդամենը 10,9%-ը։ ՀՆԱ-ում արտահանման ամենացածր մասնաբաժին ունեցող երկրների եռյակում են նաև Արգենտինան (15,3%) և Բրազիլիան (17,9%)։

Միևնույն ժամանակ, ՀՆԱ-ում արտահանման մասնաբաժինը միջինից բարձր է եղել Գերմանիայում (41,8%), Հարավային Կորեայում (44,6%), Լեհաստանում (52,7%), Շվեյցարիայում (72,2%) և Նիդեռլանդներում (84,2%)։ Բացարձակ առաջատար է դարձել Իռլանդիան, որտեղ անցած տարի ապրանքների և ծառայությունների արտահանման արժեքը կազմել է խոշոր տնտեսությունների համար ռեկորդային ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 147,6%-ը։