Ազգային գվարդիայի զորքերը Լոս Անջելեսի շրջան կժամանեն առաջիկա 24 ժամվա ընթացքում, կիրակի օրը New York Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է հարավային Կալիֆոռնիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ իրավապահ մարմինների գծով գլխավոր ներկայացուցիչը։
Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի ժամանակավոր դատախազ Բիլալ «Բիլ» Էսսայլին հայտնել է, որ 2000 զինծառայողն անհրաժեշտ է ներգաղթային վերահսկողության դեմ բողոքի ցույցերը ճնշելու համար, որոնք «դուրս են եկել վերահսկողությունից»։
Իր հերթին Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը հայտարարել է, որ Ազգային գվարդիան տեղակայելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «բոլորովին անհրաժեշտ չէ»։
«Մեր քաղաքը նախկինում էլ է զանգվածային քաղաքացիական անկարգություններ տեսել», - ասել է նա Fox-ի տեղական մասնաճյուղին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով 1992 թվականին Լոս Անջելեսում տեղի ունեցած անկարգությունները, երբ ավելի քան 50 մարդ սպանվեց, իսկ հազարավորներ ձերբակալվեցին։ «Եթե դուք ուզում եք, որ դա կրկնվի, ապա ձեզ անհրաժեշտ է զորքերի կամ իրավապահ մարմինների աշխատակիցների արտակարգ ներկայություն, և դա կհուզի բնակչությանը։ Դա խնդիրը չի լուծի»։
Բասը հայտնել է, որ ինքը խոսել է Թրամփի վարչակազմի հետ և որ Լոս Անջելեսը «լավ է պատրաստված պայքարելու» բողոքի ակցիաների հետ կապված ցանկացած բռնության դեմ։
«2000 ոստիկան, 2000 մարդ մեր քաղաքում դրական բան չի լինի և օգուտ չի բերի», - հավելել է նա։