Բրազիլիայում հարսանեկան հագուստի տակից ներքնազգեստ չկրելը համարվում է երջանկության եւ երկարատեւ համատեղ կյանքի նախանշան: Նման սովորույթը սակայն ստիպել է, որ հարցը քննարկման առարկա դառնա օրենսդիրի մակարդակով:
Բրազիլական Վիլա Վելյի քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Օսիաս Սիսին մի օրինագիծ է ներկայացրել, որը հարսնացուներին պարտավորեցնում է եկեղեցում պսակադրության արարողության ժամանակ հարսանեկան հագուստի տակից անպայման վարտիք կրել: Սական դա միակ պահանջը չէ. պատգամավորը պնդում է նաեւ, որպեսզի հարսանեկան զգեստի բացվածքը շատ խորը չլինի: Ըստ նրա` դա թույլ կտա, որպեսզի արարողության ժամանակ հոգեւորական չշեղվի եւ դժվար իրավիճակի մեջ չհայտնվի:
Միժամանակ նշվում է, որ հոգեւոր սպասավորներն այս հարցում ավելի հանդուրժող են, քան օրենսդիրները: Տեղի հոգեւորական Էնոշ դե Կաստրոն օրինագիծը համարել է «զավեշտալի»: Ընդհանուր առմամբ, այնքան էլ պարզ չէ, թե ինչպես են ստուգելու` հարսը հագել է ներքնազգեստ, թե ոչ:




























