Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հունվարի 10-ի նախնական լսումներում հավանության է արժանացրել այն ձեւակերպումը, համաձայն որի պռնոգրաֆիական ֆիլմերի դերասանները նկահանւմների ընթացքում պետք է պահպանակ հագնեն:

Հիշեցնենք, որ ամերիկյան կինոարտադրության կենտրոնը`Հոլիվուդը, քաղաքի թաղամասերից է: 

11 պատգամավոր կողմ է քվեարկել տվյալ ձեւակերպմանը, միայն մեկն է դեմ արտահայտվել: Օրենքի ուժ ստանալու համար այն պետք է եւս մեկ քվեարկություն անցնի, որն էլ տեղի կունենա հաջորդ շաբաթ:

BBC-ն հայտնում է, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը կայացվել է ՁԻԱՀ-ի դեմ  պայքարի հիմնադրամի ճնշման ներքո, որի ակտիվիստները օրինագծին սատարող  տասնյակ հազարավոր ստորագրություններ են հավաքել:

Սակայն ֆիմ ստեղծողներն իրենք դեմ են նման դաժան միջոցներին: Պոռնոարդյունաբերության առեւտրային ասոցիացիան առաջարկում է նախքան նկարահանումները դերասաններին պարտադիր լիակատար բուժզննում անցնել` սեռավարակները հայտնաբերելու նպատակով:

Լոս Անջելեսի պոռնոարդյունաբերությունում, որի կենտրոնը Սան Ֆերնանդո Վելին է, օրական 3-4 ֆիլմ է նկարահանվում: Մեծահասակների համար ֆիլմերի եկամուտները տարբեր գնահատականներով կազմում են տարեկան 4-13 մլրդ: Դերասանները ֆիլմի համար 10-15 հազար դոլար են ստանում, հայտնում է NEWSru.com-ը: