ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակել է տեսանախազգուշացում համաշխարհային «էլիտաների» մասին, որոնք, նրա խոսքով, խոշոր գերտերություններին մղում են «միջուկային հոլոքոստի»։
Նրա խոսքով՝ աշխարհը «ավելի մոտ է միջուկային ոչնչացմանը, քան նախկինում երբեւէ», տեղեկացրել է The Independent-ը։
«[Քաղաքական] էլիտա-պատերազմ հրահրողները անհոգ վախ են բորբոքում միջուկային տերությունների շրջանում։ Հնարավոր է՝ դա պայմանավորված է նրանով, որ նրանք վստահ են, որ իրենք եւ իրենց ընտանիքները միջուկային ապաստարանների հասանելիություն կունենան, որոնք սովորական մարդկանց համար անհասանելի են»,- նշել է Գաբարդը։





























