Հնդկաստանի արեւմտյան Գուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտ ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել, հաղորդել է NDTV-ն։ Նշվել է, որ ինքնաթիռում 130 ուղեւոր է եղել։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է բնակելի թաղամասում։ Այս պահին տարածքում բոլոր ճանապարհները փակ են։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուղեւորատար ինքնաթիռը պատկանում էր Air India-ին եւ թռչում էր Մեծ Բրիտանիա։