Հունիսի 10-11-ը Գյումրիում տեղի  է ունեցել Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 52-րդ նիստը:

ԿԲ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են խորհրդի անդամ երկրների բանկային համակարգի գործունեության արդյունքները և զարգացման հեռանկարները, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները, խորհրդի անդամ-երկրների միջև դրամական փոխանցումների մասով զարգացումները և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների ազդեցության գնահատումը երկրների վճարային հաշվեկշիռների ցուցանիշների վրա:

Անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերին, այդ թվում' աշխատակիցների համատեղ վերապատրաստումների կազմակերպմանը, վիճակագրական տվյալների փոխանակմանը և այլն։