Իսրայելի արևելյան հարևան Հորդանանը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը այսօր առավոտյան իր օդային տարածքում որսացել են մի քանի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Պետրա պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով բարձրաստիճան ռազմական աղբյուրի։
«Աղբյուրը նշել է, որ ռազմաօդային ուժերը գործում են բարձր պատրաստվածության վիճակում՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության երկինքը պաշտպանելու և նրա բնակչության անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Ըստ լրատվամիջոցների՝ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը «հավանաբար կընկնեին Հորդանանի տարածքում, այդ թվում՝ բնակեցված տարածքներում»։
Չի նշվում, թե Հորդանանի կարծիքով որ երկրի ուժն է իրականացրել հարձակումը։





























