Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը «կոչնչացնի» իր թշնամիներին Իրանի վրա ռազմական և միջուկային օբյեկտների դեմ ավիահարվածներ հասցնելուց հետո, հաղորդում է AFP-ն։
«Իսրայելի ոչնչացման ծրագրին ներգրավված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների, իրանցի զինվորականների և միջուկային գիտնականների վրա թիրախավորված հարձակումը հզոր և հստակ ուղերձ է հղում նրանք, որոնք աշխատում են ոչնչացնել Իսրայելը, կոչնչացվեն», - ասել է Կացը հայտարարության մեջ։
Նա նաև նշել է, որ Իրանը «կվճարի ավելի ու ավելի բարձր գին, որքան երկար շարունակի իր ագրեսիվ գործողությունները» Իսրայելի դեմ։





























