Քրեակատորաղական հիմնարկներում պահվող կին դատապարտյալները 1 ամսվա կտրվածքով կստանան ոչ թե 5, այլ 10 հիգիենիկ պարագա: Նման որոշում այսօր` հունվարի 12-ին ընդունեց ՀՀ կառավարությունը:
Ըստ արդարադատության նախարարության ներկայացրած տեղեկանքի` ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տեւում է 3-6 օր: Նշված խնդրին է անդրադարձել նաեւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն` ՀՀ վարչապետին ներկայացրած նամակով:
Տարվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 460.8 հազ. դրամ ֆինանսական միջոցներ (192 մարդ x 5 հատ x 12 ամիս x 40 դրամ = 460800 ՀՀ դրամ):




























