Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակել է ևս մեկ տեսաուղերձ, այս անգամ՝ անգլերենով։

Նախ նա շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ, ապա հարգանքի տուրք մատուցել ամերիկացի զինծառայողներին և կանանց, ովքեր 250 տարի «պաշտպանել են ազատությունը»։

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի բանակը նույնպես «պաշտպանում է ազատությունը» Մերձավոր Արևելքում «իրանական բռնակալ ռեժիմից»։

«Մեր թշնամին ձեր թշնամին է։ Եվ անելով այն, ինչ անում ենք, մենք գործ ունենք մի բանի հետ, որը վաղ թե ուշ կսպառնա մեզ բոլորիս», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, ասել է, որ եթե Իսրայելը չսկսեր հարձակումը, Իրանը «իր պրոքսիներին, ինչպես «Հեզբոլլահը» և «Համասը», կզիներ միջուկային զենքով»։

«Սա այն է, ինչ Իսրայելն անում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկյան ժողովրդի և աշխարհի շատ այլ մարդկանց հստակ աջակցությամբ», - ասել է նա։

Նեթանյահուն հավելել է, որ Իրանի իշխանությունները, ենթադրաբար, երկու անգամ փորձել են սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։