Աֆղանստանում սպանված թալիբների ծանակող ամերիկացի զինվորականներից երկուսին ճանաչել են: Տեսագրությունում ԱՄՆ ծովային հետեւակի երկրորդ գնդի երրոդ գումարտակի ծառայողներն են: Մյուսների անձը դեռ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ինտերնետում հայտնվեց տեսահոլովակ, որի վրա ամերիկացի չորս զինվորականներ ծիծաղով եւ կատակներով միզում են սպանված թալիբների վրա:

Այս պատմության վերաբերյալ վրդովմունք էր հայտնել Բիլ Քլինթոնը, որը նշել էր, թե այդ զինվորականների գործողությունները ոչ մի ընդհանրություն չունեն ամերիկյան արժեքների եւ վարքի կանոնների հետ:

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նույնպես դատապարտեց զինվորականների գործողությունները: Նա հանձնարարեց ամերիկյան ծովային հետեւակի եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությանը հետաքննություն սկսել:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պահանջեց կարճ ժամանակում ամենայն խստությամբ պատժել մեղավորներին: Իսկ Թալիբանի ներկայացուցիչներն անսասելիորեն մեղմ արձագանքեցին տեսահոլովակին եւ հայտարարարեցին, որ այդ հանգամանքը չի ազդի բանակցությունների գործընթացի եւ գերիների փոխանակման վրա:

Որոշ փորձագետներ կարծում են, որ տեսագրությունը, նույնիսկ, ձեռնտու է Թալիբանին: Այն կօգնի նոր գրոհայինների գտնել Աֆղանստանի վիրավորված բնակիչների շրջանում, հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը: