Իտալիայում դատական գործընթաց է սկսվել Դիեգո Մարադոնայի դեմ: Իտալիայի հարկային մարմինները արգենտինացուն մեղադրում են 1980-ականներին «Նապոլիում» հանդես գալու ժամանակ հարկերից խուսափելու համար: Մարադոնայի պարտքն ու տուգանքները կազմում են 38 միլիոն եվրո:

Մարադոնայի փաստաբանը պնդում է, որ լեգենդար ֆուտբոլիստը Իտալիայի հարկային մարմնի կամայականության եւ վատ աշխատանքի զոհն է, գրում է Gazeta.ru-ն: