Տեխնոլոգիական մսով, այդ թվում նրբերշիկներով ու բեկոնով սնվելը կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի: Այդպիսի եզրակացության են հանգել շվեդ գիտնականները:

Նրանք պարզել են, որ օրական մեկ նրբերշիկ կամ երկու կտոր բեկոն ուտելը կարող է 19 տոկոսով ավելացնել ենթաստամոքսային գեղձի գաղցկեղի առաջացման ռիսկը: Ուսումնասիրությունը հրապարակվել է  British Journal of Cancer («Քաղծկեղի բրիտանական ամսագրում»):

Ավելի վաղ գիտնականները հայտնաբերել էին փոխկապակցվածությունը աղիքի քաղցկեղի եւ մշակված մսի գործածման միջեւ: Սակայն ավելի քան 6 հազար մարդ ուսումնասիրած մասնագետները զգուշացնում են, որ մարդու մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի աշխտորոշման շանսերն այդքան էլ մեծ չեն:

Քաղցկեղի ուսումնասիրման համաշխարհային հիմնադրամը նշում է, որ այդ հիվանդության ի հայտ գալու շանսերն ավելի շատ կապված են ծխելու ու ճարպակալման հետ, գրում է «Газета.Ru»-ն: