Արևմտյան երկրները ամեն ինչ անում են՝ Ռուսաստանի մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին սահմանափակելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը, հաղորդում է TASS-ը։
«Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Սստիպում է կողմերին շտապ խաղաղության համաձայնագիր կնքել», - ասել է նա Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ Մաշուկի գիտելիքների կենտրոնում։
Մասյուկը նշել է, որ ինքնահռչակ միջնորդների նման «միակողմանի և մակերեսային մոտեցումը չի օգնում հարցին»։
«Մենք հետևողականորեն աջակցում ենք Բաքվի և Երևանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համապարփակ կարգավորմանը՝ հիմնված 2020 և 2022 թվականներին ամենաբարձր մակարդակով մի շարք երկկողմ համաձայնագրերի վրա», - ընդգծել է նա։ «Հենց այս ձևաչափով է մշակվել երկու երկրների միջև հաշտեցման օպտիմալ ճանապարհային քարտեզը»։
Դիվանագետը նաև նշել է, որ ռուսական կողմը ողջունում է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և առաջարկել է իր հարթակը «այս պատմական փաստաթուղթը ստորագրելու» համար։
«Մենք սա համարում ենք տարածաշրջանում կայունության և բարգավաճման հաստատման ուղղությամբ կարևոր քայլ», - հայտարարել Մասյուկը։





























