Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը առաքիչների աշխատանքը կարգավորող հրաման է ստորագրել։ Ըստ «Коммерсантъ»-ի՝ փաստաթղթի վերջնական տարբերակից անհետացել է օտարերկրացիներին առաքիչ և տաքսու վարորդներ աշխատելն արգելող կետը։
Հրամանագրում նշվում է, որ հուլիսի 1-ից հեծանիվներով և սկուտերներով առաքիչների արագությունը չպետք է գերազանցի 10 կմ/ժ-ը։
Բացի դրանից, նշվում է առաքման ծառայության աշխատակցի անձնական տվյալները պարունակող գրանցամատյանի ձևավորման մասին։
«Деловой Петербург»-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմի աղբյուրին, գրում է, որ առաքիչների արագության սահմանափակումների վերաբերյալ բանաձևը պատրաստվել է «չընդունված նախագիծը փոխարինելու համար»։
Ռուսաստանի մի քանի շրջաններ ավելի վաղ որոշակի տարածքներում օտարերկրացիների աշխատանքի նկատմամբ սահմանափակումներ էին մտցրել։ 2025 թվականի հունվարից Մոսկվայի մարզի իշխանություններն արգելել են օտարերկրացիներին աշխատել սպորտի, մշակույթի, հանգստի, առողջապահության և կրթության ոլորտներում։ Կրասնոյարսկի երկրամասում մարտից ի վեր նրանց արգելվել է նաև տաքսու վարորդ աշխատելը և ալկոհոլ ու ծխախոտ վաճառելը։





























