Սիբիրի Դաշնային համալսարանի առաջին կուրսի ուսանողը դարձել է մարդասպանի պատահական զոհը, որը պետք է սպաներ հայտնի գործարարին:

Ըստ նախնական տվյալների` հունվարի 14-ի երեկոյան երիտասարդը բակ է դուրս եկել մեքենան տաքացնելու նպատակով: Մեքենան պատկանել է նրա ծանոթներին, որոնց մոտ էլ նա ժամանակավորապես ապրում էր: Այն պահին, երբ երիտասարդը բացել է «Lexus»-ի հետեւի դուռը, նրա վրա կրակել են 2 անգամ` մեջքին եւ գլխին: Անհայտ անձը անհետացել է դեպքի վայրից:

Հանցագործության հիմնական վարկածներից մեկն այն է, որ երիտասարդը դարձել է պատվիրված սպանության պատահական զոհ: Մեքենան պատկանել է Հյուսիսենիսեյան խոշոր գործարարի ընտանիքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: