Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում կհասնի իր առջև դրված նպատակներին: Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

«Մեր նախագահը ասել է նաև, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին, այսինքն՝ կվերացնի այն հայտնի արմատական ​​պատճառները, որոնք հանգեցրել են ներկա իրավիճակին, այժմյան սուր դիմակայությանը։ Եվ Ռուսաստանը չի նահանջի այդ նպատակներից»,- Պուտինի խոսքերն է փոխանցել Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։