Ադրբեջանի ԱԳՆ-ն հետաքննում է ալբանյան Դուրես ծովածոցի մերձակայքում խորտակված թուրքական տանկերի վրա գտնվող ադրբեջանցի նավաստիներից մեկի մահը եւ տուժածների ճակատագիրը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ Հունաստանում, ինչպես նաեւ Ալբանիայում գտնվող Ադրբեջանի դեսպանատներին հրահանգված է զբաղվել կատարվածի, ինչպես նաեւ ադրբեջանցի նավաստիների ճակատագրի մանրամասն քննությամբ:
Թուրքական լրատվամիջոցների տվյալների համաձայն` պայթյունի հետեւանքով ալբանյան Դուրես ծովածոցում թուրքական տանկերը խորտակվել է: Անձնակազմում եղել են նաեւ Ադրբեջանի քաղաքացիներ:
Զոհվել են նավապետը` Ադրբեջանի քաղաքացի, եւ Վրաստանի 2 քաղաքացիներ: Նավի վրա գտնվել են Ադրբեջանի եւս 3 քաղաքացիներ, եւս 3 Թուրքիայի քաղաքացիներ, ինչպես նաեւ 6 վրացի եւ 2 ուրկրաինացի:
Պայթյունի պատճառները հետաքննվում են:




























