Ըստ Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (ԵԱՇԳ) նոր զեկույցի, 1980-2023 թվականների ընթացքում բնական աղետները Եվրոպային 790 միլիարդ եվրո են արժեցել։ Ամենանշանակալի վնասը կրել է Գերմանիան (180 մլրդ), նրան հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Նշված ժամանակահատվածում մայրցամաքի հիմնական աղետները դարձել են ջրհեղեղներն ու շոգի ալիքները։

Հաշվարկվել է, որ հարուստ երկրներն ավելի հեշտ են հաղթահարում տարերքի հետ կապված լայնածավալ կորուստները, քան աղքատ տարածաշրջանները՝ ավելի համեստ վնասները։ Զարգացած պետությունները սովորաբար իրենց պետբյուջեի ավելի փոքր մասն են հատկացնում վերականգնմանը, ինչպես նաև ավելի լավ են հագեցած հետևանքների վերացման համար։

Արևմտյան և կենտրոնաեվրոպական երկրներում, ինչպիսիք են Սլովենիան, Բելգիան և Գերմանիան, մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով կորուստներն ավելի բարձր են, մինչդեռ արևելյան և հյուսիսային պետությունները, օրինակ՝ Ֆինլանդիան և Էստոնիան, որպես կանոն, ավելի քիչ են տուժում։ Ընդ որում, մեկ շնչի հաշվով ամենաբարձր կորուստները կրել է Սլովենիան (գրեթե 9 հազար եվրո)։ Նրան հաջորդում են Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Իտալիան և Իսպանիան։