Երեքշաբթի արևմտյան Էրբիլ նահանգում դաժան բախումներ են տեղի ունեցել քրդական անվտանգության ուժերի և ազդեցիկ ցեղային առաջնորդ Խուրշիդ Հարքիի կողմնակիցների միջև։
Հարքիի կողմնակիցները կրակ են բացել և անվադողեր այրել Խաբաթ շրջանի Քարահանջիր գյուղում՝ ճանապարհները փակելու և անվտանգության ուժերի առաջխաղացումը կանխելու համար, երբ նրանք փորձում էին ձերբակալել նրան շարունակվող հողային վեճի կապակցությամբ, հաղորդում է Rudaw-ն։
Խուրշիդ Հարքին մի քանի օր է՝ հողի սեփականության շուրջ վեճի մեջ է մեկ այլ ցեղային առաջնորդի հետ։ Այս ընթացքում իրավիճակը բազմիցս վերածվել է թեթև և միջին զենքի կիրառմամբ զինված բախումների։





























