Հուլիսի 8-ին Ֆիլիպ Մորրիս Արմենիան (ՖՄԱ)-ն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) և Ինժեներական ասոցիացիայի հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր․ Նշանակալի փուլ Հայաստանում նորարարության, գիտահետազոտական և տեխնոլոգիական ոլորտների զարգացման խթանման ուղղությամբ ՖՄԱ ընկերության շարունակական առաքելության մեջ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և ՖՄԻ տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխնախագահ Լուկա Ռոսիի ներկայությամբ ստորագրված հուշագիրը ընդգծում է ՖՄԱ-ի նվիրվածությունը Հայաստանի գիտահետազոտական էկոհամակարգի զարգացմանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով նախաձեռնության կարևորությունն ու կենսունակ նշանակությունը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ գիտահետազոտական և տեխնոլոգիական ներուժի զարգացման գործում։
Ի դեմս Հայաստանում PMI Science գիտհետազոտական կենտրոնի ղեկավար Գուրգեն Մարդոյանի, ՖՄԱ-ն միավորում է ուժերը Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ՝ համատեղ հետազոտական և տեխնոլոգիական առաջընթացի խթանման նպատակով։
Ինժեներական քաղաքում կառուցվող հետազոտական կենտրոնը նախատեսում է բերել նոր սերնդի սարքավորումներ արագ պրոտոտիպեր ստեղծելու, որոնք զգալիորեն կավելացնեն արտադրական և փորձարարական ներուժը։ Սա հիմք կդառնա նորարարական նախագծերի ստեղծման և գիտահետազոտական կապերի ընդլայնման համար և հնարավորություն կտա ինժեներական համայնքին օգտվել այդ հնարավորություններից ։
Գործընկերությունը հիմնված է ՖՄԱ-ի կողմից աջակցվող և ՁԻՀ-ի կողմից իրականացվող ազդեցիկ նախաձեռնությունների վրա, ինչպիսիք են՝ գիտական ինկուբացիան, ասպիրանտական ծրագրերի աջակցությունը, ֆակուլտետային հետազոտությունները, մագիստրոսական ծրագրերը, գիտատեխնոլոգիական ֆորումները։
«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի տեխնոլոգիաների և հետազոտությունների փոխնախագահ Լուկա Ռոսիի խոսքով՝ այս համագործակցության կարևորությունն այն է, որ իրենց հնարավորություն է տրվում համագործակցել տեղական ընկերությունների, համալսարանների և տեխնոլոգիական կենտրոնների հետ: Այս ջանքերը զգալիորեն նպաստել են Հայաստանի գիտական և տնտեսական ոլորտների զարգացմանը՝ խթանելով տաղանդների զարգացումը և նորարարությունը։
Համագործակցությունը կենտրոնանալու է գիտահետազոտական գործունեության ընդլայնման վրա՝ ինժեներություն, կիրառական ֆիզիկա, նյութագիտություն և արհեստական բանականություն ոլորտներում։ Այն նաև նպատակ ունի ամրապնդել կապերը «Ինժեներական քաղաք» նախաձեռնության հետ, որը համարվում է ազգային առաջնահերթություն և ռազմավարական հանգույց՝ նորարարության և արդյունաբերություն-ակադեմիա համագործակցության համար։ Ինժեներական քաղաքը պետություն - մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության` հանձինս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ։
Այս համագործակցությունը համահունչ է նաև Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի (ARC) և Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի (ANSCC) նպատակներին՝ էլ ավելի ամրապնդելով Հայաստանի դիրքը՝ որպես բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար։
Ավելին, հուշագրի ստորագրման արարողության ժամանակ 9 Ֆակուլտետային հետազոտական թիմերին պաշտոնապես հանձնվեցին 2025 թվականի ծրագրի ֆինանսավորման վկայականները՝ նշանավորելով նրանց ֆինանսավորվող հետազոտական գործունեության սկիզբը: Ֆակուլտետային հետազոտական ծրագիրը ՖՄԻ-ի և ՁԻՀ-ի կողմից իրականացվող ամենամյա նախաձեռնություն է՝ Հայաստանի համալսարաններում և հետազոտական հաստատություններում հետազոտական գործունեությանը աջակցելու համար: Այն ֆինանսավորում է տրամադրում հետազոտությունների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան, կենսաբանությունը, քիմիան, նյութագիտությունը և արհեստական բանականությունը և այլն: Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը կազմում է 15,000 ԱՄՆ դոլար:
Philip Morris Armenia-ն մնում է հավատարիմ՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի գիտելիքահեն տնտեսություն և ակնկալում է այս համագործակցության արդյունքում առաջացող նորարարական ձեռքբերումները։




























