2025 թվականի օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի Բրազիլիայից ներմուծվող բոլոր ապրանքների վրա 50% ներմուծման մաքսատուրք սահմանել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։
«2025 թվականի օգոստոսի 1-ից մենք 50% մաքսատուրք կսահմանենք Բրազիլիայից ներմուծվող բոլոր բրազիլական ապրանքների վրա», -ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին՝ նշելով, որ ժամանակն է վերջ դնել այդ երկրներից եկող մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային արգելքների պատճառով առաջացած առևտրային դեֆիցիտին։





























