Թուրքիայի Այդըն նահանգի Քուշադասըի քաղաքպետ, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  կուսակցության անդամ Էսաթ Ալթունգյունը քաղաքային խորհդի նիստի ժամանակ հայհոյել է, ինչը մեծ իրարանցում է առաջացրել խորհրդի անդամների մոտ։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Քուշադասըի քաղաքային խորհրդի հերթական նիստի ժամանակ խորհրդի անկուսակցան անդամ Ֆաիք Ալփը քննադատել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ քաղաքային խորհրդի անդամներին՝ կոչ անելով նրանց ճիշտ լինել։

Իր կուսակից ընկերներին ճիշտ լինելու կոչ անողին չի ներել քաղաքապետը։ «Ոչ ոք իմ կուսակից անդամներին չի կարող ռեպլիկ թողնել։ Ով որ բան կասի, ես նրա...»,-ասել է քաղաքապետը։  Հայհոյանքը իրարանցում է առաջացրել քաղաքային խորհրդի անդամների մեջ։ Նույնիսկ քաղաքապետի կուսակիցներն են բողոքել, որ պետք չէր հայհոյել։