Ահաբեկչություն է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլում: Equitalia ընկերության գրասենյակի մոտ, որը զբաղվում է պետության օգտին գանձումներ իրականացնելով, 3 պայթուցիկ նյութ է գործարկվել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել , շենքին էլ հասցվել է նվազագույն վնաս:

Ներկայիս դրությամբ ոչ մի կազմակերպություն ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Equitalia  ընկերությունն իր գործունեության եւ մեթոդների համար հասարակության մեջ շատ վատ հեղինակություն ունի, հաղորդում է Reuters-ը: Դրա հետ մեկտեղ նոր կառավարությունը, որը փոխարինելու եկավ Սիլվիո Բեռլուսկոնիին,  իր առաջ դրված գլխավոր խնդիրներից է համարում բարձրացնել հարկերի հավաքագրման մակարդակը: Ըստ որոշակի տվյալների` «հարկերից խուսափողների» պատճառով ամեն տարի բյուջեն կորցնում է 120 միլիարդ եվրո: 

Տվյալ դեպքն առաջինը չէ Equitalia-ի պատմության մեջ: 2011 թվականի դեկտեմբերին ընկերության նախագահ Մարկո Կուկանյին նամակ էր ստացել, որը պայթել էր նրա ձեռքերում: Նա ստացել էր ձեռքի վնասվածքներ: Դրանից հետո նմանատիպ նամակներ են ստացել նաեւ մյուս աշխատակիցները: Այն ժամանակ պատասխանատվությունը ստանձնել էր FAI (Իտալիայի անարխիստների ֆեդերացիա) անարխիստների խմբավորումը, հիշեցնում է rbc-ն: