Հարավային Կորեայում ձկնորսական նավը ջուրն է նետել ավելի քան 1300 հատ խաղաղօվկիանոսյան կապույտ թյունոս, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Արժեքավոր որսը (100-150 կգ ձուկ՝ մինչև 1.5 մ երկարությամբ) պատահաբար հայտնվել է ցանցերի մեջ՝ սկումբրիա և կաղամար որսալիս։ Ձկնորսները ստիպված են եղել թյունոսը վերադարձնել ծովը, քանի որ Յոնգեոկ տարածքում դրա որսի տարեկան քվոտան սպառվել էր։ Այն վաճառելը կամ տեղափոխելը կհանգեցներ քրեական պատասխանատվության։
Կապույտ թյունոսը պաշտպանված տեսակ է։ Քվոտաները մտցվում են պոպուլյացիայի անհետացումը կանխելու համար։ Հարավային Կորեայի օրենսդրությունը նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում որսի սահմանափակումները խախտելու համար։




























