Հունիսի վերջից սկսած Ճապոնիայի Տոկարա կղզիների շրջանում ավելի քան 1,9 հազար երկրաշարժ է տեղի է ունեցել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական կենտրոնը։

Գերատեսչությունը նշում է, որ սեյսմիկ ակտիվությունը սկսվել է հունիսի 21-ին և շարունակվում է մինչ օրս։ Ամենաուժեղ ցնցումը գրանցվել է հուլիսի սկզբին՝ 5.5 մագնիտուդ ուժգնությամբ և 20 կմ խորության վրա։ Ճապոնական յոթ բալանոց համակարգով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է վեց բալի։