Հրազդանի Կիրճում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, իրականում արդեն գործող էկոհամակարգում, որտեղ «Իվ Կապիտալ» ընկերության շնորհիվ վերականգնվել է լողավազանը, մարզասարքերը, ինչպես նաև արվել է ռետինե ծածկույթը, որը որ արդեն շատ ավելի անվտանգ և ապահով է դարձնում այնտեղ մարզվելը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14–ին, զեկուցվեց Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նաև նշվեց, որ իրականում շատ բան չի փոխվել մարզասարքերի մասով, որովհետև հաշվի է առնվել տեղի սպորտային մշակույթը։