Ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ ավելի մեծ տարածք հետախուզի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «2024 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանագոտում սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Բաղանիս-Այրում նախկինում ադրբեջանաբնակ գյուղից տարածքներ, 30 տարի ամրացված դիրքերն Ադրբեջանին հանձնեցին։
Այդ տարածքներից վերև՝ բարձունքում, ադրբեջանական զինուժը մեծ աշտարակ է կանգնեցրել, որ Հայաստանի ավելի մեծ տարածքում ռադիոհետախուզություն կատարի։ Այդ աշտարակը լավ տեսանելի է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից, որտեղից լուսանկարներն արել եմ»։





























