Թբիլիսի է ժամանել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը, գրում է վրացական Itv.ge համացանցային հեռուստատեսությունը:
Այցի շրջանակներում նրանք կհանդիպեն Վրաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, ծրագրված է հանդիպում անվտանգության խորհրդի քարտուղարի, Ներքին գործերի եւ Վրաստանի գրավյալ տարածաշրջաններից պարտադրաբար հեռացած անձանց նախարարների հետ:
Հանդիպմանը հիմնական քննարկվող հարցերը կլինեն տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակը, փախստականների վիճակը եւ Վրաստանում իրականացրած բարեփոխումները: Երկօրյա այցի շրջանակներում Թուրքիայի պատվիրակության անդամները կայցելեն նաեւ Ռուսթավի քաղաքի արդարադատության պալատ:



























