Եվրամիությունը չինական Suifenhe Rural Commercial Bank–ը և Heihe Rural Commercial Bank–ը ներառել է հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթում: Այս մասին հաղորդում է South China Morning Post (SCMP) թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Երկու բանկերի գլխավոր գրասենյակներն էլ գտնվում են Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեյլունցզյան նահանգում, որը սահմանակից է Ռուսաստանի Հեռավոր Արևելքի շրջաններին: