Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «Ենի Մուսավաթ»-ի դեմ եւս երկու հայց է ներկայացրել. այս անգամ Գլխավոր ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Նեջեֆ Գեմբերովի եւ Պաշտպանության նախարարության ֆինանսական եւ բյուջետային վարչության պետի պաշտոնակատար լեյտենանտ-գնդապետ Էլչին Մեհդիեւի անունից:
Սակայն ակնհայտ է, որ բոլոր 7 հայցերի հետեւում կանգնած է ՊՆ նախարար Սաֆար Աբիեւը: Այդ մասին հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթը: Նրանք տարբեր գումարի փոխհատուցում են պահանջում թերթից: Ընդհանուր առմամբ, «Ենի Մուսավաթ»-ից պահանջում են 2,5 միլիոն դոլարի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն դատի էր տվել իր դեմ քննադատական հրապարակումներով հանդես եկող «Ենի Մուսավաթ» թերթին:




























