ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հունվարի 18-ի գիշերը շրջապատել է Սպիտակ տունը, երբ նախագահի նստավայրի ուղղությամբ ծխանռնակ են նետել: Գաղտնի ծառայությունն արգելապատնեշներ է տեղադրել մերձակա փողոցներում, ինչը սովորական պրակտիկա է Սպիտակ տանը սպառնացող վտանգի դեպքում:
Ներկայումս միջադեպի հետաքննություն է ընթանում:
Agence France-Presse-ի փոխանցմամբ, ծխանռնակն ամենայն հավանականությամբ նետել են «Գրավիր Ուոլլ-սթրիթը» բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք բողոքում էին Սպիտակ տան մոտ: Ծառայությունը ոչ ոքի չի ձերբակալել, ցուցարարները խաղաղ հեռացել են:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջադեպի պահին նստավայրում չի եղել: Նա մերձակա ռեստորանում նշել է կնոջ` Միշելի ծննդյան օրը:




























