Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը մամուլի ասուլիս է տվել՝ տարօրինակ հայտարարություններ անելով և շատ երկիմաստ ակնարկներ անելով։
Սկսելով Ադրբեջանին ուղղված գովեստից՝ նա ասել է, որ «Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը կարող է վերածվել տարածաշրջանային ուժի»։
Ըստ նրա՝ «Ադրբեջանի համար պատիվ է, որ նման զարգացման է հասել նման դժվարին հարևանության պայմաններում»։ «Ադրբեջանը, ինչպես Իսրայելը, ապրում է դժվարին հարևանության պայմաններում», - հավելել է դիվանագետը։
Այս տարօրինակ որակումը, ըստ երևույթին, ուղղված է Հայաստանին, քանի որ Հայաստանը, ըստ էության, միակ երկիրն է, որի հետ Ադրբեջանը կոնֆլիկտ ունի։ Ի տարբերություն Իսրայելի, Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ, գոնե ներկայիս վիճակում, հեռու են կոնֆլիկտից։ Կամ, ինչը նույնպես հավանական է, դեսպանը պարզապես քաղաքական անգրագիտություն է ցուցաբերել։
Իսրայելցի դիվանագետը նաև պարծեցել է, որ ինքն առաջինն էր, որ այցելել է օկուպացված հայկական Շուշի քաղաքը։





























