Ֆրանսիական GQ ամսագրի հրատարակչությունը «Դերասան» կինոնկարի դերասան Ժան Դյուժարդենին ճանաչել է 2011-ի ամենահայտնի մարդը:
Կաննի կինոփառատոնի «Կանաչ արմավենու ճյուղ» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիրը «Օսկարի» ամենահավանական թեկնածուներից է:
Ամսագրի վարկածով, 2011-ի ամենահայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչներից է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ձախ թեւի ներկայացուցիչ Առնո Մոնթեբուրը: Իր քաղաքական ծրագրում նա հանդես է եկել հայտարարությամբ, որ տնետեսության բոլոր խնդիրների պատճառը գլոբալացումն է, եւ կոչ է արել ֆրանսիացիներին հրաժարվել դրանից:
Գրականության աշխարհում ամսագիրը առանձնացրել է ֆրանսիացի գրող, սցենարիստ եւ ռեժիսոր Էմանուել Կարրերի անունը, ով արժանացել էր Ֆրանսերենի մրցանակին:




























